Ումբերտո Էկո <>

Հայոց  լեզվի  ժամին  մենք  կարդացինք  Ումբերտո  Էկոի   նամակը  իր  թոռնիկին:  Եվ  այս  նամակը  կարող  է  ծառայել  շատերին՝  որպես  ուսուցողական  նյութ: Ինձ  այս  նյութից  ավելի  շատ  դուր   եկավ այն հատվածը, երբ   Ումբերտո  Էկոն  ասում  է  իր  թոռնիկին,  թե համակարգչով  աշխատելիս  երբ  պատահմամբ   հայտնվես  պոռնոգրաֆիկ  բնույթի  կայքերից  մեկում,  ուր    կտեսնես  սեռական  հարաբերություններ  իր  բոլոր  դրսևորումներով,  հանկարծ    չհավատաս,  որ  ամեն  բան  հենց   այդպես  էլ  լինում  է: Նա  այդ  ֆիլմերը  շատ  ձանձրալի  էր  համարում,  քանի  որ  խոսքը  գնում  էր  մի  բեմադրության  մասին,  որի  նպատակն  էր  մարդկանց  ստիպել  տանից  դուրս  չգալ  և  չնայել  իսկական  գեղեցիկ  աղջիկներին:  Նա  այս  նյությում նաև  պատմեց  մի  հիվանդության  մասին,  որի  անուններ  Ալցհեիմեր: Այն   մի  սարսափելի  հիվանդություն  էր,  որով հիվանդ  մարդը  կորցնում  է  իր  հիշողությունը:  Իսկ  այդ  հիվանդությունից  խուսափելու  համար  Ումբերտո  Էկոն   խորհուրդ  է  տալիս  իր  թոռանը  մարզել  իր  ուղեղը:  Հիշել  թե,  Հուլյոս  կեսարը  ինչպես  մահացավ,  երբ  և  ինչպես  է  ստեղծվել  միկի  մկնիկը  և  այլն: Անհնդատ  սովորող  և  մտապահող  մարդկային  ուղեղը,  ավելի  զորեղ  է,  քան  ցանկացած  համակարգիչ: Ումբերտո  Էկոն  ասում  է,  որ  կարելի  է  ոչ  թե  մի  կյանք  ապրել,  այլ  շատ  բան  իմանալով՝ ապրել  բազմաթիվ  կյաքեր:

 

 

 

This entry was posted in Uncategorized. Bookmark the permalink.

Leave a comment