Արյուն. Սիրտ. Թոքեր

Արյունը գտնվում է անընդհատ շարժման մեջ:Այն շարժվում է մարմնի բոլոր օրգաններ  ու հյուսվածքներ ներթափանցած արյունատար անոթների հսկայական ցանցով: Արյունատար անոթներն ու սիրտը շնչառության օրգաններն են:

Արյունը մեր օրգանիզմի միակ հեղուկ զանգվածն է: Անոթները,որոնցով հոսում է արյունը սրտից,կոչվում են զարկերակներ,որոնք  ունեն հաստ,ամուր և առաձգական պատեր: Ամենամեծ զարկերակը կոչվում է աորտա:Արյունը դեպի սիրտ տանող անոթները կոչվում են երակներ,որոնց պատերն ավելի բարակ են և փափուկ,ունեն գրպանիկներ հիշեցնող փականներ:

Մարդու արյունը կազմված է`
a – էրիթրոցիտներ; b – նեյտրոֆիլներ;
c – էոզինոֆիլներ; d –լիմֆոցիտներ

Էրիթրոցիտներ`

Էրիթրոցիտները արյան կարմիր բջիջներն են, որոնց գլխավոր ‎ֆունկցիան թթվածնի փոխադրումն է։ Էրիթրոցիտների քանակի ավելացումը (էրիթրոցիտոզ) կարող է լինել ցածր մթնոլորտային ճնշման պայմաններում, ‎ֆիզիկական աշխատանքի ժամանակ, հղիության ընթացքում, քաղցած ժամանակ։ ։ Էրիթրոցիտների քանակի նվազումը կոչվում է էրիթրոպենիա, այն կարող է դիտվել մեծ քանակությամբ հեղուկներ ընդունելիս, սակավարյունության ժամանակ։

Նեյտրոֆիլներ`

Օժտված են ‎ֆագոցիտոզով, կլանում են բակտերիաններ, հյուսվածքների քայքաման արգասիքներ։ Մեկ նեյտրոֆիլը կլանում է 25-30 բակտերիա, որի համար կոչվում է միկրո‎ֆագ։ Նեյտրո‎ֆիլների քանակն ավելանում է վարակների և սուր բորբոքային հիվանդությունների ժամանակ։ Սրանք մասնակցում են նաև արյունականգին, ակտիվացնում մակարդման հպման փուլը։

Էոզոնոֆիլներ`

Էոզինո‎ֆիլները 10-15 մկմ տրամագծով ձվաձև բջիջներ են:Իրականացնում են հետևյալ ‎ֆունկցիաները. հակահելմինթային, սեփական և օտարածին կենսաբանական ակտիվ նյութերի վնասազերծման, ալերգիկ ռեակցիաների կարգավորման։ Կյանքի տևողությունը 8-12 օր է։ Արյան մեջ էոզինո‎ֆիլների քանակը շատանում է ալերգիկ ռեակցիաների, ճիճվային և աուտոսոմային հիվանդությունների դեպքում։ Օժտված են ֆագոցիտոզով, հատկապես ‎ֆագոցիտում են գնդաձև բակտերիաները։

Լիմֆոցիտներ`

Լիմ‎ֆոցիտները կազմում են լեյկոցիտների 20-40 %-ը։ Սրանք անընդհատ շրջում են մի հյուսվածքից մյուսը։ Ի տարբերություն մյուս լեյկոցիտների, նրանք հյուսվածքից կրկին վերադառնում են արյուն, ապա գաղթում մյուս հյուսվածք։ Տարբերում են 3 տիպի լիմֆոցիտներ` T-լիմ‎ֆոցիտներ, B- լիմ‎ֆոցիտներ և զրոյական լիմ‎ֆոցիտներ։ T-ը լիմ‎ֆոցիտների տարբերակումը տեղի է ունենում ուրցագեղձում, սակայն սրանք առաջանում են ոսկրածուծում։ Տարբերում են T- լիմ‎ֆոցիտների հետևյալ տեսակները` T-ճնշողներ, T-օրգանականներ, T-սպանիչներ, T-ակտիվացնողներ։

  Արյան ծավալն ու բաղադրությունը

Արյան ծավալն հարաբերական հաստատուն մեծություն է: Արյան ծավալի մեծության բնականոն վիճակը կոչվում է նորմովոլեմիա։ Մեծ քանակությամբ հեղուկներ ընդունելուց հետո արյան ծավալը մեծանում է (հիպերվոլեմիա), իսկ ուժեղ քրտնարտադրության կամ լուծի դեպքում կորցրած հեղուկների հաշվին փոքրանում է (հիպովոլեմիա)։

 Արյան ֆունկցիաները

  1. Փոխադրիչ. ընդգրկում է բոլոր նյութերի փոխադրումը դեպի համապատասխան օրգաններ։
  2. Մարսողական օրգաններումհարստանում է սննդանյութերով և փոխադրում դեպի բոլոր օրգաններն ու հյուսվածքները։
  3. Թոքերումհարստանում է թթվածնով, այն փոխադրում է դեպի հյուսվածքները, իսկ այնտեղից դեպի թոքերը` ածխաթթու գազ։
  4. Բջիջներումառաջացած նյութափոխանակության արգասիքները արյան միջոցով հասնում են արտազատիչ օրգաններ։
  5. Արյան պաշտպանական ‎ֆունկցիայի մեջ ընդգրկվում են ինչպես ձևավոր տարրերը, այնպես էլ` պլազման։Լեյկոցիտներն ապահովում են բջջային իմունիտետըֆագոցիտոզըթրոմբոցիտները և էրիթրոցիտները մասնակցում են արյան մակարդմանը։ Արյան պլազման պարունակում է իմունոգլոբուլիններ, ոչ ապեցիֆիկ պաշտպանական սպիտակուցներ, մակարդիչ և հակամարդիչ գործոններ։
  6. Արյունը մասնակցում էհոմեոստազի կարգավորմանը, նպաստելով ներքին միջավայրի ջրաաղային հաշվեկշռի, օսմոսային ճնշման կարգավորման և այլ պրոցեսների։

 Արյան շրջանառություն

Արյան շրջանառությունը սկսվում է ձախ փորոքից,որի կծկման հետևանքով արյունը մղվում է դեպի աորտա:Մազանոթներում արյունը զարկերակայինից վերածվում է երակայինի,որը աջ նախասրտից  լցվում է աջ փորոք,այնտեղից ուղղվում արյան շրջանառության փոքր շրջան: Աջ փորոքը կծկվելով արյունը մղում է թոքային ցողուն,որը բաժանվում է աջ և ձախ թոքային զարկերակների,որոնք արյունը տանում են թոոքեր:

Մարդու սրտում արյան շրջանառությունը

   Սիրտ

download

Սիրտը մարդու և կենդանիների արյունատար համակարգերի կենտրոնական օրգանն է, որն արյուն է մղում զարկերակային համակարգ և ապահովում արյան շարժումն անոթներով:Սիրտը կոնաձև,սնամեջ մկանային օրգան է: Տեղավորված է կրծքավանդակում՝ աջ և ձախ թոքերի միջև: Մարդու սիրտը նրա բռունցքի մեծության է: Հասուն տղամարդու սրտի միջին կշիռը 332 գ է, կնոջ սրտինը՝ 253 գ:Մարդու սիրտը քառախորշ է և կազմված է աջ և ձախ նախասրտերից,աջ և ձախ փորոքներից:Աջ և ձախ կողմերը իրար հետ չեն հաղորդակցվում:Սիրտը գտնվում է սրտապարկի մեջ:Նախասրտերը արյունը մղում են իրենց մոտ գտնվող փորոքներ`կատարելով ավելի քիչ աշխատանք:Հատկապես զարգացած է ձախ փորոքի մկանապատը:Արյան շարժումը նախասրտերից դեպի փորոքներ կարգավորում են փեղկավոր փականները,որոնք կարող են բացվել միայն փորոքների կողմում:Զարկերակներից դեպի փորոքներ արյան վերադարձը խոչընդոտում են կիսալուսնաձև փականները:Փորոքների կծկման ժամանակ կ.փ. հպվում են պատերին`արյունը բաց թողնելով դեպի զարկերակ և թոքային ցողուն:

Սրտի աշխատանք

Մեր սիրտն անընդհատ աշխատում է և մենք չենք կարող կառավարել սրտի գործունեությունը:Սրտամկանում կան հատուկ բջիջներ,որոնցում պարբերաբար առաջանում է գրգիռ,որը փոխանցվում է նախասրտերի և փորոքների մկանային պատերին: Դրա պատճառով դրանք հաջորդաբար կծկվում են.սկզբում`նախասրտերը,հետո`փորոքները:Այս երևույթը կոչվում է սրտի ինքնավարություն:

Սրտի աշխատանքը ղեկավարում է նյարդային համակարգը:Սրտի գործունեության կարգավորումը իրականանում է ռեֆլեքսային ճանապարհով:Ռիթմիկ աշխատանքը,արյամբ առատորեն մատակարարվելը ապահովում են սրտի աշխատունակությունը:

Թոքեր

download (1)

Թոքերը մարդու, ցամաքային ողնաշարավորների և որոշ ձկների շնչառության օրգան են: Մարդու թոքերը գտնվում են կրծքի խոռոչում՝ ստոծանու համապատասխան գմբեթների վրա` սրտից, արյան խոշոր անոթներից և միջնորմի օրգաններից աջ ու ձախ` պարփակված կրծքամզային պարկերի մեջ:

Աջ թոքն ավելի լայն է ու կարճ և 2 ակոսներով բաժանվում է վերին, միջին ու ստորին, իսկ ձախը՝ 1 ակոսով՝ վերին և ստորին բլթերի:

Թոքային զարկերակի և երակների ճյուղերն իրենց ընթացքով ուղեկցում են բրոնխներին և բրոնխիոլներին: Թոքերում գազափոխանակությունը կատարվում է թոքաբշտիկներում պարունակվող օդի և թոքային զարկերակով հոսող արյան միջև:Գազափոխանակությունից բացի, թոքերը կատարում են նաև արտաթորման գործառույթ. արտաշնչման փուլում արտազատում են ջրի գոլորշիներ և նյութափոխանակության այլ արգասիքներ:

  Թոքերը մասնակցում են մարմնի հաստատուն ջերմաստիճանի պահպանմանը, արյան մակարդման կարգավորմանը, իմունային հակամարմինների մշակմանը:

This entry was posted in Առաջին Բուժօգնություն. Bookmark the permalink.

Leave a comment