Արյունահոսություն.

Արյունահոսություն է կոչվում արյան հոսքը արյունատար անոթից:Ըստ վնասված անոթի տեսակի արյունահոսությունները լինում են`երակային, զարկերակային և մազանոթային: Եթե արյունը արյունահոսում է մաշկի վրա, կոչվում է արտաքին արյունահոսություն: Եթե լցվում է օրգանների խոռոչներ`գանգի,կոնքի,կրծքավանդակի կոչվում է ներքին:

Արյունահոսության վտանգը ուղիղ համեմատական է կամ կախված է արյան կորստի արագությունից և ծավալից: Բնական պայմաններում արյունը անոթից դուրս սկսում է մակարդվել, սա ունի պաշտպանական նշանակություն:

Մակարդման պրոցեսը տեղի է ունենում ի շնորհիվ արյան մակարդելիության համակարգի: Արդյունքում արյունատար անոթի դեֆեկտը փակվում է խցանով`թրոմբով:

Արյան կանգնեցման հիմնական եղանակները

  1. Սեղմում արյունահոսող անոթի վրա
  2. Ճնշող վիրակապ
  3. Վերջույթը բարձրացնում ենք սրտի մակարդակից վեր
  4. Լարանի տեղադրում

Մազանոթային արյունահոսություն- տեղի է ունենում վնասված մազանոթից: Արյան հոսքի արագությունը մեծ չէ:Ունի սովորական գույն: Դադարում է ինքնուրույն կամ անոթի վրա սեղմելու հետևանքով:

Երակային արյունահոսություն- Տեղի է ունենում վնասված երակից: Արյունը հոսում է ծանր և ունի մուգ, գրեթե սև գույն: Գույնը պայմանավորված է ածխաթթու գազի հարուստ լինելուց:

Զարկերակային արյունահոսություն- տեղի է ունենում վնասված զարկերակից: Արյունը հոսում է շատրվանային հոսքով,որի բարձրությունը մեծանում-փոքրանում է սրտի զարկերի հետ: Արյունն ունի վառ, ալ կարմիր գույն,որն հարուստ է թթվածնով:

 

 

 

 

 

 

Արյունահոսությունների դադարեցում

  1. Սեղմում արյունահոսող անոթի վրա-մատով կամ բամբակյա շարիկով սեղմում ենք արյունատար անոթի դեֆեկտից մի քիչ վերև և պահում ենք 1-2 րոպե:
  2. Ճնշող վիրակապ-թանզիֆի կամ որևէ ձեռքի տակ եղած լաթի կտորով սեղմում ենք վերքի մեջ և վիրակապում:
  3. Վերջույթը բարձրացնում ենք սրտի մակարդակից վեր
  4. Լարա-խոշոր անոթը սեղմելու համար օգտագործում են ռետինե լարա: Լարան դնելը ունի մի շարք կանոններ.

Ա. լարանը դրվում է միաոսկոր վերջույթի վրա`վերքից վերև

Բ. պարտադիր ֆիքսվում են լարանը դնելու ժամանակը`օր,ամսաթիվ և ժամ:

Լարանը կարելի է թողել մաքսիմում 1,5ժամ,որց հետո այն պետք է թուլացնել                այնպես,որ վերջույթի գույնը և զգայունությունը վերականգնվեն,ապա անհրաժեշտության դեպքում կրկին կապել: Հակառակ դեպքում արյան շրջանառության բացակայության պարագայում մկաններում սկսվում է մեռուկացման պրոցես, արտադրվում են քայքայման պռոդուկտներ,թունավոր նյութեր:Եթե այդ նյութերը հայտնվեն արյան շրջանառության մեջ,առաջացնում են սուր ինտոքսիկացիա, երիկամային անբավարարություն և մահ:

Սա կոչվում է երկարատև ճզման համախտանիշ կամ կռաշ սինդրոմ:

Որ լարանը ճիշտ  դրված,խոսում են հետևյալ փաստերը`

  1. Արյունահոսությունը դադարում է
  2. Վերջույթը գունազրկվում է,հետո կապտում,սառչում,կորցնում զգայունությունը:

 

 

 

 

 

Օտար մարմին շնչուղիներում

Նորմայում կլման ակտի պահին շնչափողի մուտքը փակվում է և սննդի զանգվածը մտնում է միայն կերակրափող:

Եթե,այնուամենայնիվ,որևէ բան հայտնվում է շնչափողում,առաջանում է ռեֆլեկտոր հազ,որը ունի պաշտպանական նշանակություն, հազի հրոցանման շարժումները դուրս են բերում օտար մարմինները:

Եթե օտար մարմինը ամբողջությամբ է փակում շնչափողի լուսանցքը,առաջանում է կտրուկ շնչարգելություն,տուժածը վախեցած վեր է թռչում,երկու ձեռքով բռնում է կոկորդը,վախեցած հայացքով և չռված աչքերով, ամեն կերպ ջանում է շունչ քաշել,որը չի ստացվում: Այս վիճակը տևում է շատ կարճ`1-2 րոպե:Օգնության բացակայության դեպքում հիվանդը կորցնում է գիտակցությունը և կարող է մահանալ:

1-ին օգնություն-Մոտենում ենք տուժածին մեջքից, թիակների միջև հարվածում ձեռքի ափի հիմքով, ներքևից վերև`3-4 անգամ: Եթե էֆեկտ չկա,կիրառում ենք Հելմնիկի մեթոդը`մի ձեռքը բռունցք ենք անում,տուժածին գրկում մեջքի կողմից,բռունցքը դնում ստոծանու վրա,մյուս ձեռքով բռնում բռունցքը,կատարում ներքևից վերև 3-4անգամ հրոցանման շարժում:Այդ ընթացքում մեր ուսով հարվածում ենք թիկունքին:

Մինչև1 տարեկան երեխաների թիկունքին հարվածել չի կարելի,բռնում ենք ոտքերից,շրջում գլխիվայր և շարժում:

Եթե ինչ-ինչ պատճառներով հիվանդի որովայնը բռնել չի լինում (գեր է կամ հղի) գրկում ենք կրծքավանդակի վրայից:

Եթե կորցնում է գիտակցությունը,պառկեցնում ենք գետնին,բարձրանում վրան և հրում ստոծանին դեպի վերև:

This entry was posted in Առաջին Բուժօգնություն. Bookmark the permalink.

Leave a comment